Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ՔՊ-ի գազանանոցը՝ Անդրոմեդայից

ՔՊ-ի գազանանոցը՝ Անդրոմեդայից
07.10.2026 | 14:50

Ըստ «Գազանանոցի տեսության»՝ այլմոլորակային քաղաքակրթությունները մեր մոլորակը դրել են «կարանտինի» մեջ և տիեզերական հեռվից հետևում են մեզ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք գազանանոցում հետևում կապիկներին։ Այլմոլորակայինները սպասում են, թե երբ կհասունանանք, որպեսզի մեզ հետ կապ հաստատեն, շփվեն, գուցե` օգտակար մի բան իմանան։

Անդրոմեդայի գալակտիկայում ապրող այլմոլորակայինները, հոկտեմբերի 6-ին տեսնելով Հայաստանի ԱԺ-ում ՔՊ խմբակցության խաղարկած կապիկությունները, տիեզերական հիասթափություն ապրեցին։ Նրանք կարծում են, թե ԱԺ-ն մի վայր է, որտեղ բանական արարածները օրենքներ են մշակում և ժողովրդին մտահոգող հարցերի մասին կառավարությունից բանական պատասխան ստանում։ Բայց ՔՊ-ն տարիներ շարունակ ապացուցում է հակառակը, այսինքն, որ ինքը հեռու է բանականությունից այնքան, որքան Ծիր կաթինը՝ իրենց գալակտիկայից, որովհետև ՔՊ-ականներն օգտագործում են ոչ թե իրենց ուղեղի նեյրոնները, այլ մարմնի վերջույթներն ու անհոդաբաշխ ձայները։

Պատկերացրեք տիեզերական դիտորդների դեմքի արտահայտությունը՝ ՔՊ պատգամավորների վայրենի էքստազի բռնկումները դիտելիս։ Վստահաբար, նրանց դիտարանում միանգամից սեղմել են կարմիր կոճակն ու հրահանգել. «Օբյեկտը դեռ քարի դարում է։ Չխաբվել փողկապներին։ Խստացնել կարանտինը»։

«Երբ երկրի անվտանգությունը մազից է կախված, թիվ մեկ քաղաքական ատյանում կապիկություն անելը մտավոր դատարկության նշան է»,- եզրակացրել են այլմոլորակայիններն ու տրվել պոպկորն ուտելու հոգեպարար զբաղմունքին։

Արա Սահակյան

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ